Երևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)
«Անձնագիրը պարունակում է ոչ միայն յուրաքանչյուր օբյեկտի բնութագիրը, այլ նաև մանրակրկիտ վերլուծություն առկա վիճակի և հետագա անելիքների վերաբերյալ։ Միջինը յուրաքանչյուր օբյեկտ բնութագրվում է 30-40 ցուցանիշով, իսկ ամենաբարդերը` մինչև 70 բաղադրիչով: Դրանք՝ «Հաղթանակ», Դավիթաշենի, Հրազդան գետի վրա գտնվող մեծ կամուրջներն ու նմանատիպ այլ օբյեկտներն են»,-մանրամասնեց Արեյանը։
Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ կատարողը կամրջային կառուցվածքների անձնագիրը կազմել է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով։ Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ աշխատանքի լավագույն ցուցանիշը կատարված տեխնիկական վերլուծության արդյունքում, ըստ ռիսկայնության աստիճանի հերթականության, այն օբյեկտների դասակարգումն է, որոնք ունեն հիմնանորոգման, վերակառուցման, ամրացման աշխատանքների կարիք։
«Սա, թերևս, ամենակարևորն էր մեզ համար, որպեսզի հետագա մեր ծրագրերում հստակ պատկերացնենք, թե որ օբյեկտն է առաջնային ամրացման, վերակառուցման կամ քանդման ենթակա, որովհետև նմանատիպ 4 օբյեկտ է հայտնվել այս ցանկում»,-հավելեց Արեյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար