Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին
Վերջին օրերին մամուլում, մասնավորապես՝ «Հրապարակ» օրաթերթում, տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել Երևանում լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնությանը։ Armsport.am-ը կապ է հաստատել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե որքանով է իրականությանը համապատասխանում շրջանառվող տեղեկատվությունը։
- Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել Երեւանում Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն: Ձեր մեկնաբանությունը:
— Շնորհակալ եմ հարցի համար, քանի որ մինչ այս պահը տվյալ լուրը տարածած որևէ անձ կամ լրատվամիջոց անհրաժեշտ չի համարել դրա իսկությունը ճշտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ այն հերթական կեղծ հրապարակումն է։
Ավելին՝ նշված տեղեկությունը սկզբնապես տարածել է ստախոս մի անձ, նման մեկ անձ էլ այն հրապարակել է, իսկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ էլ, առանց փաստերի ստուգման, վերաշարադրել են։ Այսպիսով՝ մենք կրկին գործ ունենք ցածրակարգ լրատվության և իրենց մասնագիտությունը չհարգող «լրագրողների» հետ, որոնք անգամ հարկ չեն համարել ՀՖՖ-ից պարզաբանում պահանջել, չեն էլ հասկացել, որ Երևանում փողոցները անվանակոչվում են ոչ թե ՀՖՖ-ի ցանկությամբ, այլ Երևան քաղաքի ավագանու որոշումներով: Փաստացի իրավիճակը հետևյալն է․ Երևանի ավագանու նիստերի օրակարգում երբևէ Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու հարց չի քննարկվել։ Եղել է միայն ավագանու խմբակցություններից մեկի նախաձեռնություն, որի շրջանակում ՀՖՖ-ն իր պատասխանում ընդգծել է, որ ողջունում է ֆուտբոլի և ընդհանրապես սպորտի թեմաներով ցանկացած քննարկում։ Միաժամանակ Ֆեդերացիան հետաքրքրվել է, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում Երևանում փողոցների անվանակոչման գործընթացում։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ չէ Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն։ Միաժամանակ մեր դիրքորոշումն այն է, որ նույն տրամաբանությամբ և մոտեցմամբ նպատակահարմար կլինի ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում փողոցներ անվանակոչել նաև այլ լեգենդար մարզիկների անուններով․ օրինակ՝ Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանի, Յուրի Վարդանյանի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի լեգենդներ Սարգիս Հովիվյանի, Արկադի Անդրեասյանի և այլոց պատվին։
Այս ցանկը, բնականաբար, կարելի է շարունակել։
Սա է իրականությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական դիրքորոշումը։
armsport.am















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ