Մահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը
Հունվարի 25-ին կյանքից հեռացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Տիգրան Եսայանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17.00-ից 20.00-ն:
Հուղարկավորությունը հունվարի 28-ին՝ նույն վայրից:
Տիգրան Միքայելի Եսայանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 1-ին, Երևանում:
1980-1984 թթ. սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2016 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի դոկտորանտ:
Տիգրան Եսայանը ՆԳՆ համակարգում ծառայության տարիներին զբաղեցրել է մի շարք պաշտոններ:
Ծառայության է ընդունվել 1979 թ. նոյեմբերին՝ որպես Քրեական պատիժների իրականացման վարչության ուղղիչ աշխատանքային հիմնարկության հատուկ մասի տեսուչ:
1984-1990 թթ. ծառայության է անցել Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնում՝ որպես քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, այնուհետև ավագ օպերլիազոր,
1990-1991 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
1991-1993 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի Քանաքեռի միլիցիայի բաժանմունքի պետ,
1993-1994 թթ.՝ Էջմիածնի ՆԳ բաժնի պետ,
1994-1995 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի պետ,
1995-1996 թթ.՝ Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետ,
1996-1998 թթ.՝ Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետ,
1998-2000 թթ.՝ Տրանսպորտային ՆԳ վարչության պետ,
2000-2002 թթ.՝Արարատի մարզային ՆԳ վարչության պետ,
2002-2008 թթ.՝ Տրանսպորտային ՆԳ վարչության պետ
2008-2011 թթ.՝ Արմավիրի մարզային վարչության պետ
2012-2019 թթ.՝ Ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ
ՀՀ նախագահի հրամանագրով 2019 թ. նոյեմբերի 27-ին նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ:
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Մի շարք գիտական ձեռնարկների և հոդվածների հեղինակ է:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ