Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունը
Ավստրալիայի Քերթինի համալսարանի հետազոտողները պարզել են, որ շաբաթական 10 ժամից ավելի կանոնավոր խաղային սեանսները զգալիորեն վատթարացնում են սննդի որակը, քունը և ազդում երիտասարդների մարմնի զանգվածի վրա: Արդյունքները հրապարակվել են Nutrition ամսագրում: Փորձին մասնակցել է ավստրալիական հինգ համալսարանների 317 ուսանող: Միջին տարիքը 20 տարեկանն է: Մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ կախված խաղերին հատկացրած ժամանակից.
Քիչ խաղացողներ - շաբաթական մինչև 5 ժամ: Չափավոր խաղացողներ - 5-ից 10 ժամ: Մոլի գեյմերներ - ավելի քան 10 ժամ:
Գիտնականները գնահատել են սննդի որակը (հատուկ սանդղակով), քնի տևողությունն ու որակը, մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) և ֆիզիկական ակտիվության մակարդակը: Ցածր և չափավոր խաղային ակտիվություն ունեցող ուսանողների առողջական ցուցանիշները գրեթե նույնն են եղել: Այս խմբերում միջին ՄԶԻ-ն կազմել է 22,2–22,8 կգ/մ², ինչը նորմայի սահմաններում է:
Բոլորովին այլ պատկեր է նկատվել նրանց մոտ, ովքեր շաբաթական 10 ժամից ավելի են խաղացել: Նրանց միջին ՄԶԻ-ն հասել է 26,3 կգ/մ²-ի, ինչն արդեն համապատասխանում է ավելորդ քաշի գոտուն: Սննդի որակը էապես վատացել է, իսկ քունը դարձել է ավելի մակերեսային ու կարճ:
Շաբաթական յուրաքանչյուր հավելյալ խաղային ժամը կապված է եղել սննդի որակի անկման հետ, նույնիսկ եթե մարդը պահպանել է ֆիզիկական ակտիվությունը և ուժեղ սթրես չի ունեցել: «Մեր տվյալները ցույց են տալիս, որ խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները, ինչպիսիք են լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունը»,- նշել է պրոֆեսոր Մարիո Սիերվոն: Նա ընդգծել է. շաբաթական մինչև 10 ժամ խաղալը ընդհանուր առմամբ անվտանգ է: Առողջության համար ռիսկն ի հայտ է գալիս հենց այս շեմը գերազանցելու դեպքում:
Առողջությունը պահպանելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս. Խաղային սեանսների ժամանակ կանոնավոր ընդմիջումներ անել: Խուսափել ուշ ժամերին խաղալուց, ինչը խանգարում է քուն մտնելուն: Խաղի ընթացքում արագ սննդի (fast food) և քաղցրավենիքի փոխարեն ընտրել առողջարար թեթև ուտեստներ:
Քերթինի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական 10 ժամից ավելի տեսախաղերը վատթարացնում են սննդի որակը, քունը և հանգեցնում ավելորդ քաշի կուտակման: Մինչև 10 ժամը համարվում է անվտանգ սահման, որից հետո սկսվում են բացասական փոփոխությունները: Խորհուրդ է տրվում պահպանել չափավորությունը և ընդմիջումներ անել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...