Ի՞նչ են փնտրում հայաստանցիները
Այսօր բոլորիս կողմից լայնորեն օգտագործվող google որոնողական համակարգն իր ճանապարհը սկսել է 1998թ-ից։ Այդ ժամանակ երկու երիտասարդ՝ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, Սթենֆորդի համալսարանում սկսեցին զարգացնել մի տեխնոլոգիա, որը հետագայում կդարձներ համացանցից տեղեկություններ գտնելը արագ և հասանելի բոլորի համար։ Իսկ 2004թ ին ստեղծված Google Trends-ի օգնությամբ հնարավոր է հասկանալ և ուսումնասիրել՝ թե տարբեր երկրներում, տարբեր ժամանակաշրջաններում մարդիկ ինչ են որոնել համաշխարհային որոնողական համակարգում։ Ներկայացվող աղյուսակում կարող եք տեսնել թե Google որոնողական համակարգում ինչ են ամենից հաճախ որոնել Հայաստանում ապրող մարդիկ անցյալ տարվա ընթացքում։
Ի տարբերություն 2021-2024 թվականների, երբ յուրաքանչյուր տարի ամենից շատ որոնված կայքը շահումով խաղային հարթակներն էին (Adjarabet, Vivaro), 2025 թվականին Հայաստանում ամենից շատ որոնված բառը դարձավ ռուսերեն «погода» (եղանակ) բառը։
Սակայն վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ բուքմեյքերական ընկերությունների կայքերը շարունակում են մնալ շատ որոնված, ինչը վկայում է Հայաստանում խաղամոլության բարձր մակարդակի շարունակականության մասին։ Իսկ 2004թ-ից ի վեր ամենից շատ Google որոնողական համակարգում հայաստանցիները փնտրել են Facebook սոցիալական ցանցը։
Ամբողջական պատկերը կարող եք տեսնել աղյուսակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել