Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ

Մենք գիտենք, և մամուլում կան հրապարակումներ, ես հիմա եկեղեցու փաստացի իրավական ներկայացուցչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անունները և հասցեները չեմ տա, բայց կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել: Այս մասին ԱԺ  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ եկեղեցիների վաճառքի ու օտարման մասին իր հայտարարություններին:

«Չհերքված է սա, ընդ որում, նա կարող է հերքել, կամ այն մարդիկ, ովքեր հրապարակել են դա, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին, ընդ որում՝ հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ են պատմել եկեղեցու գույքից օտարվելու ու նվիրվելու մասին: «Կաթողիկոսը իր թոռներին նվիրել է եկեղեցու գույքը» նախադասությունը ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում: Մենք այդ հարցը շատ մանրամասն քննարկել ենք Ազգային Ժողովի լիագումար նիստում»,- նշել է նա:

Խոսելով այս ամենի հիմնավորումների մասին՝ Ղազարյանը նշել է. «Մի քանի պատմությամբ է հիմնավորվում այս թեման: Եկեք արձանագրենք, որ հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի՝ անկախ նրանից, թե այս պահին կասկածներ կան, թե ոչ: Ասողիկ քահանան՝ իր հարցազրույցում ասում է, որ իրենք Գեղարդից մի մասունք նվիրել են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին: Նշանակում է, որ կա մշակութային արժեքներ նվիրելու ու ընծայաբերելու պրակտիկա, դրանից սեփականության օտարման հարց է առաջանում: Դրան գումարենք նաև այն խոսույթը, որ գեներացվում է վերջին 8 ամիսներին՝ Կաթողիկոսի պաշտոնը զբաղոցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում՝ տեղափոխել Մայր Աթոռի նստավայրը ու Ռուսաստանից կառավարել:

Որևէ կերպ չի կարող բացառվում, որ մեկ այլ հոգևոր թեմի ներկայացուցչի ծննդյան կապակցությամբ կարող են օտարվել եկեղեցու գույքեր: Ես չեմ ասում, որ ինքը կվաճառի օրինակ՝ Տաշիր Գրուպին, դա աբսուրդ է, ես ասում եմ, որ ինքը կարող է տեղափոխվել Նոր Նախիջևանի թեմ և գրանցել գույքը Նոր Նախիջևանի թեմի վրա: Սա հիմնավորվում է նրանով, որ այս նախագծի քննարկումից հետո բազմաթիվ քահանաներ միջնորդավորված և ուղիղ՝ հրապարակային և ոչ հրապարակային, կապվել են ինձ հետ և առաջարկել են մյուս գույքերն էլ ներառել այդտեղ՝ ասելով, որ իրենք նույնպես լսել են այս խոսակցությունները»:

Եզրափակելով խոսքը՝ Թագուհի Ղազարյանը նշել է. «Սրանով է հիմնավորվում, բայց նույնիսկ եթե որևէ հիմնավորում չլինի՝ պետության պարտավորությունն է պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները: Դա առաջադեմ միջազգային պրակտիկա է, որը կարծում ենք Հայաստանը ևս պետք է որդեգրի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թագուհի Ղազարյանը խոսելով եկեղեցական սրբությունների մասին ասել էր. «Մենք առաջարկում ենք Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պատկանեն Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն, և ծայարահեղ բացառիկ դեպքերում պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա»: