ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հանդիպել է հայ ուսուցիչների հետ
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։
Այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։
Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային ծրագիր, որը միտված է ֆիզիկայի և հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը։ Ծրագրին մինչ օրս մասնակցել են հազարավոր ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ նախաձեռնության շրջանակում գործում է նաև հայ ուսուցիչների համար նախատեսված առանձին ծրագիր, որի շրջանակում 2024 թվականին առաջին անգամ հայաստանցի ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել CERN-ում։ Ժնևում տեղի ունեցած 5-օրյա վերապատրաստմանը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկա» առարկայի 17 ուսուցիչ է մասնակցել:
ՀՀ նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում CERN-ում գտնվող հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի և Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի (ԻՏՓՄ) միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս տարի վերապատրաստումներին «Ֆիզիկա» առարկա դասավանդող 24 ուսուցիչ է մասնակցել: ՀՀ նախագահի հետ զրույցի ընթացքում քննարկվել են ծրագրին մասնակցության ընթացքը, ձեռքբերված մասնագիտական փորձը և դրա կիրառման հնարավորությունները Հայաստանի կրթական համակարգում։ Հայ ուսուցիչների վերապատրաստումն անցկացվում է հունվարի 18-23-ը:
Փորձի փոխանակման ծրագրին ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ապահովվել է ԿԳՄՍՆ ֆինանսական աջակցությամբ․ նպատակն է նպաստել ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում CERN-ի հետ համատեղ ֆիզիկային առնչվող կրթական և հանրային միջոցառումների կազմակերպման խթանմանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով կրթության և գիտության զարգացման մեջ միջազգային համագործակցության առանցքային դերը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...