Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։
Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային ծրագիր, որը միտված է ֆիզիկայի և հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը։ Ծրագրին մինչ օրս մասնակցել են հազարավոր ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ նախաձեռնության շրջանակում գործում է նաև հայ ուսուցիչների համար նախատեսված առանձին ծրագիր, որի շրջանակում 2024 թվականին առաջին անգամ հայաստանցի ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել CERN-ում։
Հանրապետության նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում CERN-ում գտնվող հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ծրագրին մասնակցության ընթացքը, ձեռք բերված մասնագիտական փորձը և դրա կիրառման հնարավորությունները Հայաստանի կրթական համակարգում։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով կրթության և գիտության զարգացման մեջ միջազգային համագործակցության առանցքային դերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել