Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունն ու նրա բնակիչների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):
Աղբյուրը մանրամասնում է, որ կարևոր ճանաչմանը նախորդել էին կուսակցության բարձրաստիճան անդամ Ջասթին Էլիքի ու ANC-AU-ի ներկայացուցիչների միջև հադիպումները:
Նշվում է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը, դարձել է Արցախի անկախությունը ճանաչած առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում։
Հատկանշական է, որ կուսակցությունը նաև կոչ է արել Ավստրալիայի կառավարության բոլոր ճյուղերին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ամրապնդել ԼՂՀ-ի ու նրա բնակիչների հետ Ավստրալիայի հարաբերությունները:
Այս առիթով ANC-AU-ի տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանաչների կուսակցությանը և մասնավորապես՝ Ջասթին Էլիքին՝ Արցախի անկախությունն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար:
Մինչդեռ Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը նշել է, որ սա պատմական ճանաչում է:
«Արցախի Հանրապետության կառավարության և արցախցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Կանաչների կուսակցությանը՝ մարդու իրավունքները հարգելու համար»,-ասել է Միքայելյանը:
Նշենք, որ Ավստրալիայի դաշնային խորհրդարանում «կանաչներն» ունեն 9 սենատոր և Ներկայացուցիչների պալատի մեկ անդամ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը