Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Հունվարի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 194 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 26, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 353, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 133 և 1961 այլ իրավախախտում։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 265-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 8 բեռնատար, 97-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 197-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11675 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 220 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 214 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 356, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 15 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 94, չամրակապված վարելու՝ 2971, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 375, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 478, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36, արագության գերազանցման՝ 1214 և 3531 այլ իրավախախտում։ 321 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 929-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 786-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 23 բեռնատար, 111-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 637-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 22 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 51 անձ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»