Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է Արքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա Հորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026 Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը
Հայաստան

Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ

 
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է խթանել էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների ներմուծումն ու շահագործումը՝կանաչ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության շրջանակում: 2026 թվականի համար սահմանվել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 15 հազար էլեկտրոմոբիլի ներմուծելու քվոտա:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը նշեց, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետություն առանց ներմուծման  մաքսատուրքի կարող են ներմուծվել Եվրասիական  տնտեսական միության  արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի  8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 15 000 միավոր էլեկտրոմոբիլներ:

ՀՀ կառավարության որոշմամբ էլեկտրոմոբիլների  քվոտան բաշխվելու է հետևյալ կերպ՝ մինչև 3000 միավոր  ավտոարտադրողների հետ դիլերական -դիստրիբյուտորական  պայմանագրի շրջանակում  ներմուծում իրականացնող սուբյեկտներին, և մինչև 12000 միավոր՝ պաշտոնական  ներկայացուցիչ չհանդիսացող սուբյեկտներին, այդ թվում՝ ֆիզիկական անձանց: Սակագնային արտոնության կիրառմամբ մաքսային ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով՝  հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման հերթականությունը:

Կառավարության որոշմամբ  նախատեսված է նաև սակագնային արտոնության վերականգնման  կարգավորում՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չօգտագործված քվոտաների մասով  կարող է իրականացվել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ: Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց ,այնպես էլ  դիլերական պայմանագրերով ներմուծում իրականացնող սուբյեկտներին՝ ժամանակագրական սկզբունքի պահպանմամբ:

«2024-2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլներն  ազատվում են ներմուծման մաքսատուրքից՝ 15 տոկոսի չափով: Նույն ժամանակահատվածում արտադրված էլեկտրաշարժիչով  ավտոմեքենաները, ավտոբուսները, մոտոցիկլետները, մոպեդներն ու  հեծանիվները,  ազատվում են նաև ավելացված արժեքի հարկից՝ 20 տոկոսի չափով ՝ՀՀ  հարկային օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն»,- նշեց  էկոնոմիկայի նախարարության  գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը:

Բացի այդ, նախատեսվել է, որ արդեն գնված և ճանապարհին գտնվող որոշ տրանսպորտային միջոցներ ևս կարող են  օգտվել  սահմանված արտոնություններից ՝մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը մաքսային ձևակերպման դեպքում:

Վիճակագրական տվյալների համաձայն ՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների  ներմուծման  ծավալները վերջին տարիների աճել են: 2023 թվականին ներմուծվել է 9635, 2024 թվականին՝11793, իսկ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ՝ 21590 միավոր էլեկտրոմոբիլ: Համեմատության համար նշվում է , որ 2019 թվականի համեմատ  ներմուծման ծավալներն աճել է 17.6 անգամ: Այս տվյալները վկայում են, որ  էլեկտրոմոբիլների ներմուծման և   շահագործման  խթանման գործընթացը  Հայաստանում շարունակվում  է աճող դինամիկայով:

Էլեկտրոմոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքները: 2022 թվականին Հայաստանում գործել է 100 լիցքավորման կայան, իսկ 2024 թվականի դրությամբ դրանց  թիվը գերազանցել է 300-ը: Մաքսային վիճակագրության տվյալներով ՝ 2024 թվականին և 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել համապատասխանաբար  399 և 471 լիցքավորման կայան: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ կիրառվում է նաև  չհաշվառված  անհատական լիցքավորման սարքեր, նշվում է, որ լիցքավորման ապահովումը չի կարող  հանդիսանալ էլեկտրոմոբիլների  ներմուծումը  զսպող գործոն, այլ հակառակը՝ էլեկտրոմոբիլների  շուկայի զարգացմանը զուգահեռ զարգանում է նաև  սպասարկող ենթակառուցվածքները:

Էլեկտրական  շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության  նպատակների հետ: Քաղաքներում նկատվում է ածխաթթու գազի  արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի զգալի նվազում: Միաժամանակ նշվում է, որ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը  սպառողների համար առավել շահավետ է նաև ֆինանսական ծախսերի տեսանկյունից, ինչը հանդիսանում է էլեկտրոմոբիլների կիրառմանլրացուցիչ խթան: