Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

Երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարում էր Ադրբեջանը. Մամեդյարով

«Թրամփի ուղու» ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ, հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։

«Ադրբեջանը պարտավոր է լինել այդ բանակցությունների լիիրավ մասնակից երկու ուղղությամբ՝ Հայաստանի կառավարության և ամերիկյան կողմի՝ թե՛ օպերատոր ընկերության, թե՛ ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը», - ասել է նա։

Նրա խոսքով՝ կա մի հիմնարար իրավական խնդիր, որը արմատներ ունի խորհրդային անցյալում. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից, այլ ոչ թե ազգային ցանցի։ Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր հավակնությունների համար։

«Հաշվի առնելով, որ 1938 թվականին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցեց Ռուսաստանին, անհրաժեշտ է իրավական պարզաբանում. արդյո՞ք այս փոխանցումը տարածվել է այն հատվածի վրա, որը փաստացի գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո: Հետևաբար, կառավարությունը և «Ադրբեջանական երկաթուղիները» պետք է խորհրդակցեն իրենց ռուս գործընկերների հետ՝ այս ակտիվի իրավական կարգավիճակը պարզաբանելու համար», - նշել է Մամեդյարովը:

Նա պնդում է, որ բանակցային գործընթացը պետք է ընդլայնվի՝ ներառելով Թուրքիային որպես տարածաշրջանային հիմնական դերակատար և ռազմավարական դաշնակից. թուրքական կողմը պետք է հասկանա երթուղու վերջնական կոնֆիգուրացիան։

«Նախատեսվում է ոչ միայն Նախիջևանի հետ կապ հաստատել, այլև գծի հնարավոր երկարացում թուրքական Իգդիրի միջով՝ առկա ցանցին ինտեգրվելու համար (Կարս-Իգդիր-Նախիջևան): Կաղըզմանից մինչև Իգդիր բացակայող հատվածի կառուցումն արդեն քննարկվել է բարձր մակարդակով և արժանացել է հետաքրքրության, սակայն դրա իրականացումը միշտ սահմանափակվել է տնտեսական նպատակահարմարությամբ, հատկապես՝ Նախիջևանի շրջափակման պայմաններում», - հայտարարել է նախկին արտգործնախարարը:

Նրա կարծիքով, ամենաբարդ և զգայուն կողմն անվտանգության ապահովումն է, հատկապես՝ ուղևորափոխադրումների ժամանակ։

«Փաստաթուղթը պաշտոնապես պատասխանատվությունը դնում է Հայաստանի իրավապահ և սահմանային մարմինների վրա։ Սակայն Ադրբեջանը պետք է պնդի մանրամասն երաշխիքների վրա։ Ճանապարհին միջադեպերի իրական ռիսկ կա, որոնք կարող են հանգեցնել լուրջ միջպետական ​​ճգնաժամերի։ Ավելին, պետք է պարզաբանվի հայ-իրանական սահմանը պահպանող ռուս սահմանապահների դերը։ Տրամաբանական է ենթադրել նաև նրանց մասնակցությունը նոր միջանցքին, ինչը պահանջում է առանձին եռակողմ խորհրդակցություններ», - նշել է Մամեդյարովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի համար այս միջանցքի առկայությունը, սկզբնական սպասումներին հակառակ, կարող է օգտակար լինել պատժամիջոցների ճնշման և Եվրոպա տանող ավանդական երթուղիների փակման համատեքստում։

«Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կողմ էր, և նրա շահագրգռվածությունը միջազգային շուկաներ դուրս գալու այլընտրանքային ուղու նկատմամբ ակնհայտ է։ Այս հարցը կդառնա Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առանձին երկխոսության առարկա։ TRIPP փաստաթուղթը նախաձեռնում է ոչ թե նախագիծ, այլ բարդ, բազմաշերտ բանակցային գործընթաց։ Ադրբեջանը միջանցքի ապագա շահագործման կանոնների ակտիվ ճարտարապետն է՝ պաշտպանելով իր պատմական, իրավական, տնտեսական և, ամենակարևորը, անվտանգության շահերը բոլոր բանակցային ուղիներում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Ռուսաստանի հետ», - եզրափակել է նախկին արտգործնախարարը։