Ձմռան ամիսներին այս սխալները կարող են «սպանել» քո մեքենայի շարժիչը
Ձմռան ամիսներին շատ վարորդներ սխալ են գործարկում ավտոմեքենայի շարժիչը՝ վտանգելով դրա տեխնիկական վիճակը։ URA.RU-ի փոխանցմամբ՝ Պերմի Պոլիտեխնիկական համալսարանի «Ավտոմեքենաներ և տեխնոլոգիական մեքենաներ» ամբիոնի դոցենտ Սերգեյ Պեստրիկովը նշել է, որ ամենատարածված սխալներից մեկը ձմռանը չհամապատասխանող, չափազանց խիտ շարժիչային յուղի օգտագործումն է։ Ցածր ջերմաստիճաններում նման յուղը կորցնում է իր հոսունությունը և չի հասնում շարժիչի բոլոր հանգույցներին, ինչի հետևանքով որոշ դետալներ, հատկապես առանցքակալները, աշխատում են «չոր» ռեժիմով և արագ մաշվում։
Փորձագետը սխալ է համարում նաև շարժիչը միացնելը անմիջապես՝ առանց սպասելու, որ էլեկտրոնային համակարգերն ու վառելիքի պոմպը պատրաստ լինեն աշխատանքին, ինչպես նաև շարժիչի գործարկումը միացված էլեկտրասարքերով՝ լույսեր, նստատեղերի տաքացում, աուդիոհամակարգ կամ ապակիների տաքացում։ Այդ դեպքում մարտկոցի էներգիան ծախսվում է ոչ թե ստարտերի, այլ էլեկտրասարքերի վրա, ինչը բարդացնում է շարժիչի գործարկումը։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում երկար պահել բանալին բոցավառման փականում, քանի որ սառած յուղը փոխանցման տուփում մեծացնում է դիմադրությունը և ավելացնում բեռը ստարտերի ու մարտկոցի վրա։
Պեստրիկովը խորհուրդ է տվել խուսափել նաև երկարատև տաքացումից դատարկ ընթացքով, քանի որ դա հանգեցնում է վառելիքի ոչ լիարժեք այրման և նստվածքների ավելացման։ Միևնույն ժամանակ սխալ է համարվում կարճ տաքացումից հետո անմիջապես արագ վարելը, ինչը կարող է լրացուցիչ վնաս հասցնել շարժիչին և փոխանցման համակարգին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել