Grok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
Grok AI-ի ստեղծողները հայտարարել են, որ այս արհեստական բանականության գործիքն այլեւս չի կարողանա տարբեր երկրների իրական մարդկանց մերկ լուսանկարներ ստեղծել։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի Grok-ը թույլ չտա իրական մարդկանց պատկերների խմբագրում և նրանց բաց հագուստով, օրինակ՝ բիկինիով, պատկերներ։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին»,- նշված է X հարթակում նրանց տեղադրած հայտարարության մեջ։
Փոփոխությունների մասին հայտարարվել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազի հայտարարությունից մի քանի ժամ անց։ Դատախազն ասել էր, որ նահանգի իշխանությունները հետաքննում են նման (AI) դիպֆեյքերի տարածումը, այդ թվում՝ երեխաների պատկերներով։
Ավելի վաղ Իլոն Մասկը պաշտպանել էր X-ի արհեստական բանականության այս գործիքը՝ նշելով, որ քննադատները «պարզապես ցանկանում են ճնշել խոսքի ազատությունը»։
Այդ գրառմանը նա կցել էր ԱԲ-ի միջոցով ստեղծված Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի լուսանկարը՝ բիկինիով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...