Ով ինչպես է սիրում Հայաստանը
Մի՞թե ինչ-որ մեկը կարող է սիրել Հայաստանը, եթե իր երեխայի քաղաքացիությունը փոխում է կամ իր երեխայի համար հիվանդություն է դասավորում, ինչ է նա բանակում չծառայի։ Իրավունք ունենք հայրենասեր չհամարել նրան, որը իր քաղաքացիությունն է փոխում, ինչ է թե 65 տարեկանում մի քանի լումա ավելի կենսաթոշակ ստանա, քան կստանար հայաստանյան քաղաքացիությամբ։ Անշուշտ, ունենք։
Բայց սա հարցի միայն հուզական կողմն է։ Սրանց բացարձակ չի հետաքրքրում, թե իրենց հայրենասեր համարում ենք, թե ոչ։ Այնպես որ, այստեղ հարց է առաջանում, թե արդյոք իրավունք ունեն Հայաստանում աշխատել, բարձր պաշտոններ զբաղեցնել նրանք, ովքեր հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից կամ իրենց երեխային դարձրել են օտար երկրի քաղաքացի։ Կարծում եմ չունեն, հակառակ դեպքում գործ ենք ունենում մեծագույն անարդարության հետ։
Մի դասարանում սովորում է 11 տղա եւ նրանցից միայն մեկն է գնալու բանակ, քանի որ մնացած տասը կամ ՀՀ քաղաքացիություն ունեն կամ իբր թե հիվանդ են։ Եթե պետությունը շարունակի աչք փակել այս մեծ անարդարության վրա, ապա հաստատ ոչ մի բան լավ չի լինելու։ Այսպես չի կարող լավ լինել։
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ