ՆԳ նախարարը մի խումբ պարեկային ծառայողների սպայական կոչումներ է հանձնել
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։ Նշվում է, որ շնորհավորական խոսքում Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն մասնագիտական հմտությունները:
Անդրադառնալով Պարեկային ծառայության առանձնահատկություններին՝ ՆԳ նախարարը կարևորել է զգոնությունն ու իրավիճակների ճիշտ գնահատումը:
Նախարարն ընդգծել է, որ պարեկի աշխատանքը չի կարող գնահատվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների թվով. ծառայության արդյունավետությունը արտահայտվում է բացահայտված հանցագործություններով, կանխարգելիչ գործողություններով, քաղաքացիներին ցուցաբերված օգնությամբ, դեպքերին իրավաչափ արձագանքելով։
Արփինե Սարգսյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը Ոստիկանության այն օղակներից է, որն ամենաշատն է առնչվում հանրության հետ, և յուրաքանչյուր ծառայողի վարքագիծն ուղղակիորեն ազդում է Ոստիկանության հեղինակության վրա։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է, որ կարևոր է ի սկզբանե ձևավորել պարեկի պրոֆեսիոնալ կերպար՝ ապահովելով համակարգի նկատմամբ հանրության վստահությունն ու դրական վերաբերմունքը։
Շնորհավորելով առաջին սպայական կոչումը ստացած պարեկներին՝ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել են բարձր պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները, ապահովել հասարակական կարգի պատշաճ պահպանում:
Ավարտին ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի հանձնել է սպայական կոչումներ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար