Տոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2121 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 223 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 124, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10, վարելու ընթացքում ծխելու՝ 203, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 121, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 25 և 757 այլ իրավախախտում։ 63 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 112-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 36-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 41-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 200-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 33 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6364 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 173 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 270 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 7 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 922, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 99, վարելու ընթացքում ծխելու՝ 173, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 204, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 11, արագության գերազանցման՝ 454 և 2398 այլ իրավախախտում։ 251 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 547-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 453-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 7 բեռնատար, 76-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 700-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 26 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 22 անձ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ