Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը, եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով․ ՇՄՆ (տեսանյութ)
Հարգելի քաղաքացիներ, այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
Ձեր պատասխանատու վարքագիծը նպաստում է բնության պահպանությանը։ Հետագա նման միջադեպերի դեպքում խնդրում ենք անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար