ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը:
Ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակում: Մինչև 100 սովորող հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով, ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց դպրոցը շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. երկար տարիներ Լուսակնում դասերը կազմակերպվել են անմխիրթար շենքային պայմաններում:
Ամանորի բարձր տրամադրությունն այստեղ կրկնակի է, քանի որ երեխաները նաև նոր միջավայրում սովորելու տոնն են նշում: Դպրոցում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Ամանորի խորհրդի և ավանդական ծիսակարգերի ու սովորույթների մասին։
Այցին մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հասմիկ Ավագյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։ Բարձրաստիճան հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին, շնորհավորել երեխաներին և մանկավարժներին` գալիք տոների և նոր դպրոց ունենալու առիթով:
«Դպրոցի այս պայմանները ստեղծվել են ձեզ համար՝ ապահովելու լավագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները։ Ներկայում շուրջ 200 հաստատություններում կատարվում են դպրոցաշինության մեծ ծավալի աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական: Կառավարության առաջնային նպատակը բոլոր երեխաների համար կրթության լավագույն պայմանների ապահովումն է: Մեզ համար կարևոր է նաև լսել ձեզ, որպեսզի լավարկենք մեր հետագա աշխատանքը և միասին առաջ գնանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ այս ձևաչափով այցեր են լինելու նաև այլ դպրոցներ:
Նախարարը երեխաների հետ զրույցում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` ըստ համակարգման ոլորտների:
ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի բոլոր 36 աշակերտներին հանձնվել են ամանորյա նվերներ, այդ թվում՝ գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ և այլն։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և շարունակական համագործակցության համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...