Նոր ընդլայնված խմբասենյակ՝ Վայքի թիվ 3 մանկապարտեզում
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկա է եղել Վայքի թիվ 3 մանկապարտեզում ընդլայնված խմբասենյակի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նոր խմբասենյակները ստեղծվել են «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող Հայաստանում փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականցվել է 2023թ. հոկտեմբերից ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների հետ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Ծրագրի շրջանակում բացվել է 11 նոր խմբասենյակ:
Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթական ծառայությունների հասանելիության բարձրացումն է։ Այն իրականացվել է երեք հիմնական ուղղությամբ՝
- հանրային մանկապարտեզների տարածքների վերանորոգում և նոր խմբասենյակների ստեղծում,
- կահավորում ու անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով հագեցում,
- անձնակազմի կարողությունների ամրապնդում՝ ներառյալ սոցիալ-հուզական աջակցություն, ներառական մանկավարժություն և ծնողական կրթություն։
Այս համալիր մոտեցումն ապահովում է ինչպես տեղերի քանակի ավելացում, այնպես էլ ծառայությունների որակի բարձրացում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...