Ճապոնիայում վերագործարկման է պատրաստվում աշխարհի խոշորագույն ատոմակայանը
Ճապոնիայի Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանը, որը աշխարհի ամենամեծ ատոմակայանն է, պատրաստվում է արդիականացումից հետո վերսկսել աշխատանքը, հաղորդում է Reuters-ը։
Նիիգատա պրեֆեկտուրայի նահանգապետ Հիդեյո Հանաձումին իր համաձայնությունն է տվել ԱԷԿ-ի վերագործարկմանը՝ անվտանգության բազմամյա ստուգումներից և պաշտպանիչ մեխանիզմների բարելավումից հետո: Նա հայտարարել է, որ ձեռնարկված անվտանգության միջոցառումները համապատասխանում են ամենախիստ չափանիշներին և օբյեկտի շահագործումն անհրաժեշտ է տարածաշրջանի կայուն զարգացման համար:
«Tokyo Electric Power Company»-ն այժմ ավարտում է ատոմակայանի վերագործարկման նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերը։
Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի գործունեությունը լիովին դադարեցվել է 2011 թվականին՝ «Ֆուկուսիմա Դաիչի» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել