Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։
Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:
Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ: Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար