Ուհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համար
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը, Ուհան քաղաքի իշխանությունները եւ Չինաստանի գիտությունների ակադեմիան հայց են ներկայացրել Միսուրիի նահանգի իշխանությունների, այդ նահանգի սենատոր Էրիկ Շմիտի եւ տարածաշրջանի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Բեյլիի դեմ՝ ավելի քան 50 մլրդ դոլարի չափով, անվանարկման համար՝ կապված COVID-19 վիրուսի ծագման մասին նրանց հայտարարությունների հետ։ Այս մասին նշվել է այն փաստաթղթում, որը հրապարակել է Շմիտը իր կայքում։
Դիմումին կցված հայցադիմումում նշվել է, որ Չինաստանի ներկայացուցիչները պահանջում են, որ պատասխանողները պաշտոնապես ներողություն խնդրեն ամերիկյան եւ չինական խոշոր լրատվամիջոցներից եւ ընդունեն «քաղաքացիական պատասխանատվություն բացասական հետեւանքները վերացնելու եւ հայցվորների հեղինակությունը վերականգնելու համար»։ Հայցվորները նաեւ պահանջում են 356 միլիարդ յուանի կամ մոտավորապես 50,6 միլիարդ դոլարի փոխհատուցում, որը երեք պատասխանողներն էլ պետք է «համատեղ վճարեն»։
2020թ․ Շմիտը, որն այն ժամանակ Միսուրիի գլխավոր դատախազն էր, դատական հայց է ներկայացրել Չինաստանի կառավարության դեմ՝ պնդելով, որ Չինաստանը թաքցրել է COVID-19-ի տարածման մասին տեղեկատվությունը։ 2025թ․ գարնանը Միսուրիի դաշնային դատարանը բավարարել է Շմիտի հայցը եւ պարտավորեցրել Պեկինին վճարել 24 միլիարդ դոլար: Միսուրիի ներկայիս գլխավոր դատախազ Քեթրին Հենաուեյի հայտարարության համաձայն՝ դատարանի որոշումից հետո Միսուրիի պաշտոնյաները հավաքել են փաստաթղթեր՝ պետդեպարտամենտի միջոցով Չինաստան ուղարկելու համար: Հենաուեյը պնդել է, որ Չինաստանի ներկայացուցիչները «հրաժարվել են ներկայանալ ԱՄՆ դատարան»:
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը Չինաստանի միակ լաբորատորիան է, որը հավաստագրված է BSL-4 ստանդարտով՝ կենսաանվտանգության ամենաբարձր մակարդակով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել