Նյու Յորքի Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ապատեղեկատվությունը հատուկ է ոչ միայն մարդկանց, այլեւ ուրիշ կենդանի տեսակների։ Հետազոտության մասին գրել է The New York Times-ը։
Էնդրյու Հեյնը` ուսումնասիրության հեղինակներից մեկը, նկատել է, որ ձկները մեծ առավելություն են ստանում, երբ լինում են խմբով։ Օրինակ` նրանք ավելի զգույշ են գիշատիչների նկատմամբ։ Երբ մի ձուկը նկատում է սպառնալիք, ապա կտրուկ փոխում է ուղղությունը, որից հետո այդ տեղեկատվությունը արագ տարածվում է, և բոլոր ձկները միասին փախչում են։ Սակայն հաճախ լինում են սխալներ, երբ ձկները սկսում են «փախչել», երբ վտանգ ընդհանրապես չկա։ Այս երեւույթը Հեյնը անվանում է «ապատեղեկատվական կասկադ»։
Նմանատիպ վարքագիծ կարելի է տեսնել նաև թռչունների եւ բակտերիաների մոտ։
Դասական օրինակ է, երբ մի թռչուն արձակում է տագնապի ազդանշան՝ առանց իրական սպառնալիքի, մյուսները սկսում են ընդօրինակել այն՝ փոխանցելով կեղծ տեղեկատվությունը: Հեյնը նման «ապատեղեկատվական կասկադներ» հայտնաբերել է բակտերիաների մոտ, որոնք միմյանց ազդանշաններ են ուղարկում և օգտագործում են այն` վտանգից պաշտպանվելու համար։
Հեյնը խոստովանում է, որ թեման ուսումնասիրության համար շատ բարդ է, քանի որ բակտերիային չես հարցնի` արդյո՞ք վստահում է փորձանոթի հարեւանին, գրում է թերթը։
Ավելին, բակտերիաները և այլ տեսակներ ապրում են մեծ համայնքներում, և տեղեկատվությունը կարող է աղավաղվել նաեւ «հաղորդակցողների» քանակի պատճառով` ինչպես մեր մանկության «փչացած հեռախոս» խաղի ժամանակ էր լինում։
Այս ուսումնասիրությունները Հեյնին և նրա գործընկերներին օգնել են մշակել մաթեմատիկական մոդելներ՝ սխալ տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Նրանք ասում են, որ այս մոդելները կարող են գնահատել, թե որքանով է օրգանիզմի վարքագիծը կախված այլ անհատների ազդանշաններից։
Մաթեմատիկական մոդելները ցույց են տվել, որ սխալ տեղեկատվությունը բնության մեջ առկա բոլոր հաղորդակցման համակարգերի հիմնարար հատկություն է: Սա կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել ցանկացած տեսակի համար: Օրինակ՝ չափազանց երկչոտ ձկները, որոնք արձագանքում են բոլոր կեղծ տագնապներին, կարող են սատկել` պարզապես բավարար սնունդ չգտնելու պատճառով:
Բայց, բարեբախտաբար, բնությունը գտել է տեսակներին ապատեղեկատվությունից պաշտպանելու միջոցներ։ Օրինակ՝ երբ ձկները լողում են փոքր խմբերով, նրանք շատ զգայուն են իրենց հարևանների շարժումների նկատմամբ, իսկ ահա մեծ խմբերում ձկների ուղեղը պակաս զգայուն է, ուստի նրա վրա ազդելու համար պետք է ավելի շատ ձկների շարժում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել