ՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը
Պարեկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունների զագացումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել է Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը՝ տեղում ծանոթանալով ապագա պարեկների պատրաստվածությանն ու մասնագիտական հմտություններին։
ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ կրթահամալիրը համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացնում. «Պարեկ որակավորմամբ կրթական ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն ներառում է հիմնական պրակտիկ և տեսական ուսուցում և տեղերում պրակտիկայի կազմակերպում: Ընդհանուր առմամբ՝ կրթահամալիրում ուսման տևողությունը 5 ամիս է, իսկ մեկ ամսվա ընթացքում սովորողները Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում անցնում են պրակտիկա»,- նշել է կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը:
Հիշեցնենք նաև՝ Պարեկային ծառայության համալրման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում իրականացվում է ընդունելություն։ Սահմանվել է 250 տեղ` Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ստորաբաժանումների համար: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում մինչև դեկտեմբերի 13-ը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար