Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

Ինչ է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը. ԱԳՆ-ն հրապարակել է փաստաթղթի ամբողջական բովանդակությունը

Դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։

ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս. «Այսօր մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, և սա մեր համատեղ ձգտումն է միասին աշխատելու ավելի շատ ոլորտներում։ Սա ներառում է ձեր բարեփոխումները, այդ թվում՝ իրավունքի գերակայության ամրապնդումը, ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան ու արդիականացումը, ինչպես նաև, օրինակ, վիզաների ազատականացման և անվտանգության հարցերով համագործակցությունը։

Այսօր հաճույքով հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի հատկացում՝ խաղաղության ամրապնդման և ավելի դիմակայուն Հայաստանի համար։ Այս միջոցները կուղղվեն մի շարք նախաձեռնությունների ֆինանսավորմանը՝ ներառյալ ականազերծման մասնագետների պատրաստումը և սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումները»։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս. «Այսօր մենք ընդունել ենք նոր ռազմավարական օրակարգ, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների այս նշանակալի պահը։

Մենք միասին աշխատում ենք Հայաստանի համար վիզաների ազատականացմանը հասնելու ուղղությամբ։ Անցած ամիս մենք ականատես եղանք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցմանը [Հայաստանին]։ Եվ ինչո՞վ է սա այդքան կարևոր։ Եվրոպայում ապրում են շատ հայեր, և մենք ցանկանում ենք, որ ձեզ համար ավելի հեշտ լինի ճանապարհորդել Եվրոպա, այցելել հարազատներին, գալ որպես զբոսաշրջիկներ, և նաև որպես ընկերներ»։

—

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է և Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները և Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և եվրոպական ընտանիքի հետ ինտեգրումը խորացնելու նրա ձգտումը։

Հայաստան-ԵՄ գործընկերությունը գտնվում է առանցքային փուլում։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանվում է ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը, և որում առկա է շոշափելի արդյունքներ ձեռք բերելու խոստում։ Համատեղ աշխատանքի միջոցով ԵՄ-ն և Հայաստանը կարող են իրականացնել օրակարգում ամրագրված հավակնոտ նպատակները՝ ստեղծելով ավելի բարեկեցիկ և ապահով ապագա բոլորի համար։

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղությամբ զգալի առաջընթացը՝ հաշվի առնելով չափազանց բարդ տարածաշրջանային իրավիճակը, որին Հայաստանը ներկայումս առերեսվում է։ Այն բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների պատշաճ գործունեությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ ՀԸԳՀ-ն դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։ 

ԵՄ-ն Հայաստանին կօգնի Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված նպատակներն իրագործելու և առաջնահերթություններն իրականացնելու հարցում։ ԵՄ-ն այդ ամենը կապահովի, կիրառելով աջակցության հասանելի բոլոր աղբյուրները, ինչպես նաև փորձը և խորհրդատվությունը, լավագույն գործելակերպը, տեղեկությունների փոխանակումը, կարողությունների զարգացմանն աջակցելը, ինստուտուցիոնալ ամրապնդումը և աջակցության գործիքները։

Առանցքային առաջնահերթություններն են սոցիալ-տնտեսական զարգացումն, առևտրի դիվերսիֆիկացումը, կայունությունը և դիմակայունության բարձրացումն, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրումը, ինչպես նաև թիրախավորված հիբրիդային և այլ սպառնալիքների վերացումը։

Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը ևս կարևոր համատեղ առաջնահերթություն է։ Գործընթացի նպատակն է Հայաստանին աջակցել ԵՄ-ում և Շենգենյան գոտու սահմաններում կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու հարցում՝ պայմանով, որ ապահովվեն արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության համապատասխան պայմանները

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել այնպիսի առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, ինչպիսիք են արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայունության ապահովումը, խոսքի ազատությունը և ԶԼՄ-ների ազատությունը, ոստիկանության բարեփոխումները և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը (օրինակ՝ ստեղծելով Ներքին գործերի նախարարություն), ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, միգրացիայի և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման առումով։

Տնտեսական համագործակցությունն, առևտրի դիվերսիֆիկացումն ու փոխկապակցվածությունը նույնպես օրակարգի առանցքային հենասյուներից են։ Համատեղ գործողությունների միջոցով Հայաստանը և ԵՄ-ն կարող են բացահայտել տնտեսական աճի նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցության մակարդակն ու բարելավել բնակչության կյանքի որակը։

Տարածաշրջանի անվտանգային իրավիճակը մնում է անկայուն։ Հայաստան-ԵՄ գործընկերության սույն ռազմավարական օրակարգում, որպես համագործակցության նոր ոլորտ, ներառված են անվտանգությունը և պաշտպանությունը, որոնց նպատակը Հայաստանի դիմակայունությունն, անվտանգությունը և կայունությունը բարձրացնելն է։ Օրինակ՝ 2024 թվականին ԵՄ-ն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ընդունել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու անդրանիկ միջոցառումը։