Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ թոշակառուների առաջնային ծախսը առողջապահությունն է. Փաշինյանը՝ թոշակները բարձրացնելու մասին
Կառավարումը ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շատ է խոսվում, որ դուք այս եք խոստացել, այս եք խոստացել,այս չեք արել, այն չեք արել, կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում։
Բացի այդ, թոշակառուների թոշակը ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում՝ հետվճարի տեսքով»,–ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ , 2018 թվականի համեմատ թոշակառուների թիվը Հայաստանի Հանրապետությունում աճել է 106 697 մարդով՝ 19%-ով. «Ընդ որում, 2018–ի հունվարին Հայաստանում թոշակառուների թիվը ավելի է եղել, քան աշխատողների թիվը: 555000 թոշակառու է եղել 513000 աշխատող»,–ասաց Փաշինյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար