Հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 735, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 452, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 305, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1545 այլ իրավախախտում։ 142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 187-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 100-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 94-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 459 առանց ձմեռային անվադողերի: 10 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 77 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13120 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 196 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 352, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 14 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 2654, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 127, վարելու ընթացքում ծխելու՝ 359, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 596, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 94, արագության գերազանցման՝ 2304 և 3985 այլ իրավախախտում։ 354 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 609-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 832-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 34 բեռնատար, 135-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 685-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 79 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը