Արթիկում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն
Արթիկում կառուցվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Արթիկի բժշկական կենտրոնն ընդգրկվել է «Ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում» ծրագրում: Պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ «Շիրակի մարզում այս տարի աննախադեպ ծավալների հասնող քաղաքաշինական ծրագրերը վերաբերում են ոչ միայն դպրոցաշինությանը և ճանապարհաշինությանը, այլ նաև մյուս ոլորտներին, այդ թվում՝ առողջապահական»,- ընդգծեց մարզպետը։
Կառուցվող բժշկական կենտրոնի շենքում մեկտեղվելու են մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները, այն հագեցած է լինելու նոր և ժամանակակից սարքավորումներով։ Բժշկական կենտրոնի նոր շենքը լինելու է տիպային կառույց։
«Բժշկական կենտրոնը լինելու է Արթիկ համայնքի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը՝ ավելի քան երեք միլիարդ բյուջեով։ Այս պահին կառուցվում են նաև Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաները։ Շինարարական աշխատանքների մրցույթի հայտարարման փուլում ենք Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի համար։ Այս ընթացքում «Իտալական» պոլիկլինիկայի երկրորդ հարկում ևս վերանորոգում իրականացրինք»,-նշեց Շիրակի մարզպետը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...