Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է
Բնույթով ագրեսիվ, էությամբ դատարկ մի խմբակ կա, որը ոչ միայն ագրեսիվ է, ոչ միայն դատարկ է, այլ նաեւ չափից դուրս ակտիվ։
Սրանք կրում են արմատական հայրենասերի մարզահագուստ, եւ քանի որ դատարկ են, ապա նրանց չի էլ հետաքրքրում իրենց անցյալը, այս երկրին տված իրենց, ու հատկապես իրենց պաշտածների վնասները։
Նրանք իրենց ագրեսիվությամբ, կեղծ հայրենասիրությամբ, հորինած ստերով իրենց շուրջ են հավաքում նաեւ իրապես հայրենասեր, էմոցիոնալ մարդկանց եւ սկսում օգտագործել։ Մինչ մոլորվածները անում են այնպես, ինչպես իրենք են ուզում, ամեն ինչ լավ է, բայց եթե նրանք, ինչպես նաեւ այլոք, որոնք համարձակվում են անել, ասել այն, ինչ իրենց դուր չի գալիս, ենթարկվում են անմարդկային հարձակումների։
Նրանք դառնում են դավաճան, նրանց ընտանիքի անդամներին թիրախավորում են եւ վարկաբեկում սոցցանցերում, հորինում տարատեսակ պատմություններ եւ տարածում։
Առավել դաժան են վարվում իրենց խմբակից դուրս եկողների հետ։ Եւ նրանք անքան ագրեսիվ են եւ ակտիվ, որ մի պահ սկսում են հավատալ իրենց ստերին, մոռանալով, որ իրենց ագրեսիվության միակ պատճառը իրենց եկամտի աղբյուրների նվազումն է։ Ընդամենը։ Նրանք երազում են այն օրերի մասին, երբ օդից փող էր ընկնում իրենց գրպանները եւ թանկարժեք պայուսակները, երբ չգիտես ինչպես, միանգամից էլիտար շենքերում մեկ, երկու, տասը, ոմանք քսան եւ հարյուր բնակարանների տեր էին դառնում։
Տարօրինակ ժամանակներ են...
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ