Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Հայաստան

ՀՀ ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ

1. Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և բոլոր մարզերը:                        

2. Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և բոլոր մարզերը:               

3. Ուսուցման տևողությունը վեց ամիս է:

4. Արհեստագործական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 75.000 ՀՀ դրամ (հաշվարկային):

 5. Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ոստիկանության ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:

6. Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ազատվել են զինվորական ծառայությունից:

7․ Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները, բացառությամբ հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ՆԳՆ կրթահամալիրում սովորողների, ինչպես նաև ՆԳՆ կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում սովորողների.                    

8․ Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 250 տեղ, որոնց բացվածքն ըստ Երևան քաղաքի և 10 մարզերի հետևյալն է՝

 1)  100 տեղը Երևան քաղաքի համար (70 տեղը արական սեռի, իսկ 30 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար), 

2)  25 տեղը Շիրակի մարզի համար (17 տեղը արական սեռի, իսկ 8 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),  

3) 25 տեղը Լոռու մարզի համար (17 տեղը արական սեռի, իսկ 8 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),   

4) 10 տեղը Տավուշի մարզի համար (տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),   

5) 15 տեղը Գեղարքունիքի մարզի համար (11 տեղը արական սեռի, իսկ 4 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),   

6) 20 տեղը Կոտայքի մարզի համար (14 տեղը արական սեռի, իսկ 6 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),  

7) 8 տեղը Արագածոտնի մարզի համար (տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),   

8) 10 տեղը Վայոց ձորի մարզի համար (7 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

9) 17 տեղը Սյունիքի մարզի համար (12 տեղը արական սեռի, իսկ 5 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

10) 10 տեղը Արարատի մարզի համար (7 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),  

11) 10 տեղը Արմավիրի մարզի համար (7 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար):

9․ Դիմորդները և ոստիկանության ծառայողները առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ՀՀ ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:               

10․ Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.         

1)    անձը հաստատող փաստաթուղթը  (նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ) և պատճենը.

2)   դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).   

3)   կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատը և պատճենը. 

4)   4 լուսանկար (4x6 չափսի).      

5)   զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար). 

6)   մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, երեխա, ամուսին/կին, ամուսնու/կնոջ հայր, մայր, քույր, եղբայր) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը, ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրանց պատճենները,.       

7)   տեղեկանք բնակության վայրից (համատիրությունից)

8)   տեղեկանք հաշվառման վայրից (միգրացիոն ծառայությունից)            

9)   «B» կարգի վարորդական վկայական՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ՝ ըստ Հավելված 2-ի  (կարող է լրացվել տեղում):       

 11․ Դիմորդը դիմումի մեջ նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի (կամ Երևան քաղաքի) համար է մասնակցում մրցույթին: Դիմորդի կողմից դիմումի մեջ նշված մարզի հետագա փոփոխություն չի թույլատրվում: Եթե մրցույթի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո առանձին մարզերի համար մնան թափուր տեղեր, ապա այդ տեղերը կհամալրեն այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր հարցազրույցի արդյունքներով ստացել են դրական որոշում, չեն անցել իրենց կողմից նշված մարզի (կամ Երևան քաղաքի) տեղերի մրցույթով, սակայն սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն են հայտնել համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին): 

 12․ Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:     

13․ Ոստիկանության ծառայողը մրցույթին մասնակցելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ոստիկանության ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ոստիկանության ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերում նշված տեղեկությունները։

 14․ Դասընթացները սկսելու օրվանից սահմանված ժամկետում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:     

 15․ Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված` ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:      

 16․ Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

17․ Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, ընդունելության ստուգումների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 դրամ (ընդհանուր՝ 3000 դրամ)՝ նպատակը դաշտում նշելով (ընդունելության ստուգումների վճար): Վճարման անդորագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:     

18․ Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:

19․ Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.

1)    ֆիզիկական պատրաստականության ստուգումը.

2)   մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:

20․ Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ոստիկանության ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:     

21․ Ստուգումների արդյունքները դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ոստիկանության ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:   

22․ Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի: 

23․ Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:

24․ Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:     

25․ Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ոստիկանության ծառայողները) անցնում են հարցազրույց: 

26․ Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովն ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ոստիկանության ծառայողների) անձնական որակները և արժանիքները, բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։

27․ Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ոստիկանության ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:   

28․ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:   

29․ Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ոստիկանության ծառայողներին)՝       

1)    ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,

2)   ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր։

30․ Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

31․ Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:   

32․ Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա` 

1)    առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2)   անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

3)   մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4)   կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, ՆԳՆ ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.

5)   անձնական նախաձեռնությամբ ազատվել է ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, ՆԳՆ ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.

6)   «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

33․ Ուսումնառության համար ընդունված անձը (դիմորդը և ոստիկանության ծառայողը) չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`       

1)    ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի (դիմորդի դեպքում) և ոչ պակաս, քան վեց ամիս (ոստիկանության ծառայողի դեպքում).

2)   ծառայությունից ազատվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ  օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.

3)   մինչև սույն հայտարարության 34-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համապատասխան ժամկետի ավարտն առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով շարունակել է ծառայել ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, ՆԳՆ ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում:

34․ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի կամ կրթահամալիրի պետի հրամանով:

 35․ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:     

36․ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:                 

37․ Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ:   

38․ Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 02-ից մինչև մարտի 06-ը ներառյալ: 

39․ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

1)    ՀՀ ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033,    

ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ հեռ. +37411584971: