Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է

Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Սպորտ

Ռոնալդուն պետք է ներողություն խնդրի, բայց իրականում պետք է ամաչի

Պորտուգալական A Bola-ն հոդված է հրապարակել երկրի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի արարքի վերաբերյալ։ «Նա կորցրեց իրեն, ինչը կարող էր պատահել։ Սակայն, երբ արդեն 40 տարեկան ես, և հենց դու ես ստեղծել այն մթնոլորտը, որի մեջ հայտնվել ես, տարօրինակ է, որ դա տեղի ունեցավ… Իսկ ամենավատը նրա «թատերական ներկայացումն» էր՝ արմունկի հարվածից մինչև խաղադաշտից հեռանալը։ Պորտուգալիային անհրաժեշտ էր հաղթել Իռլանդիայում՝ Մունդիալի ուղեգիրը ժամանակից շուտ ապահովելու համար, սակայն թիմը պարտվեց: Նման բան էլ է պատահում:

Իրականում, Պորտուգալիան երբեք չի հաղթել Դուբլինում պաշտոնական խաղերում: Եվ նման պարտություն դեռ չէր եղել Ռոբերտո Մարտինեսի օրոք՝ ընտրական փուլերում: Մարզիչն ուներ 10 հաղթանակ 10 խաղում դեպի Եվրո-2024 ճանապարհին, 4 հաղթանակ և 2 ոչ-ոքի Ազգերի լիգայում 2024-ի երկրորդ կեսին, 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի՝ Աշխարհի 2026-ի ընտրականում… մինչև երեկվա հանդիպումը: Բայց ոչ ոք չէր սպասում, որ իսպանացի մարզիչը միշտ կհաղթի։ Ի վերջո, սա 35 խաղում նրա հինգերորդ պարտությունն էր՝ մեկ պարտություն յուրաքանչյուր յոթ խաղում, պարզապես մինչ այժմ դա չէր եղել հենց ընտրական փուլում:

Ավելի անհանգստացնող է այն, որ Պորտուգալիան շատ թույլ է խաղում։ Եվ դա միայն երեկ չէ։ Հոկտեմբերյան խաղերն «Ալվալադեում» արդեն տվել էին մտահոգիչ ազդակներ (Իռլանդիային սեփական դաշտում դժվարությամբ հաղթելը, Հունգարիայի դեմ ավելացված ժամանակում թույլ տրված սխալը):

Բայց ամենաանհանգստացնողը մարզիչն է, ով լավատեսորեն է տրամադրված։ Երեկ նա նշեց «Պորտուգալիայի լավ արձագանքը խաղի դժվարություններին», որը ոչ ոք չտեսավ։ Մի ամիս առաջ, Հունգարիայի և Իռլանդիայի դեմ տխուր խաղերից հետո, նա ասաց. «Մենք հավաքական ունենք, որը շատ ու լավ է խաղում»։ Եթե նա իսկապես այդպես է մտածում, ապա դա ուղիղ ճանապարհ է, որ ոչինչ չփոխվի։

Բայց երեկվա խաղի ամենածանր պահը Մարտինեսի խոսքերը չէին, այլ Կրիստիանու Ռոնալդուի արարքը։ Պորտուգալիայի ավագի գործողությունը կրկին ամոթալի էր։ Եվ ես խոսում եմ ոչ միայն հարվածի մասին. հիասթափության պահին ինքնատիրապետումը կորցնելը կարող է պատահել, թեև չպետք է։

40-ամյա Ռոնալդուն չորեքշաբթի մամուլի ասուլիսում ինքն էր սադրել մրցակիցներին, Իռլանդիայի մարզչին և երկրպագուներին։ Նա ինքն էր ստեղծել այդ մթնոլորտը, որի հետ հետագայում չկարողացավ գլուխ հանել։ Ամբողջ այդ «թատրոնը» բաղկացած էր մի քանի տարրերից։ Լացը՝ իբր իռլանդացին դերասանություն էր անում։ Գլխի շարժումները՝ իբր չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Կարգադրումները՝ իբր մեղավորը տրիբունաներն են, ոչ թե ինքը, որին հեռացնում են։

Ռոնալդուն սխալվեց։ Առնվազն նա պետք է ներողություն խնդրի, բայց իրականում պետք է ամաչի։

Սակայն, եթե նույնիսկ Մարտինեսը նրան արդարացնում է՝ ասելով, որ «բռնություն չկար», «նա պարզապես փորձում էր հեռացնել» և «պարզապես անհաջողություն էր», ապա մեծ հույսեր չկան։