Զինծառայողների բնակապահովման ուղղությամբ ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ ունենք զգալի առաջընթաց. Պապիկյան
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև զինծառայողներին բնակարաններով ապահովելուն: Նա նշեց՝ զինծառայողների բնակապահովման ուղղությամբ ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ ունենք զգալի առաջընթաց:
Նախարարը հիշեցրեց՝ մասնավորապես 2020 թվականից գործում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի և պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիրը:
«Ծրագրի միջոցով 2025 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք է բերել 2035 զինծառայող: 2022-2025 թթ. ընդհանուր բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված և զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովման տողով բնակարան է հատկացվել 564 շահառուի»,- ասաց պաշտպանության նախարարը՝ տեղեկացնելով, որ նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ բնակարան է ձեռք բերել 2600 շահառու:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար