Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)

Վթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Գիտություն

Հայաստանն աշխարհին ներկայացնելու նոր հարթակ. Երևանում կանցկացվի «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը

«Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ն  (Armenian International Healthcare Exhibition 2025 - AIHC EXPO 2025) արդեն երկրորդ տարին կանցկացվի Երևանում՝ նպատակ ունենալով դիրքավորել Հայաստանն առողջապահության համաշխարհային շուկայում:  «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը կանցկացվի նոյեմբերի 27-30-ը՝ «Մերիդիան» Էքսպո կենտրոնում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը դառնալու է մի հարթակ, որտեղ հավաքվելու են ոլորտի առաջատար մասնագետները, գիտնականներն ու ընկերությունները  և՛ Հայաստանից, և՛ աշխարհի տարբեր երկրներից: 

Կազմակերպիչների խոսքով՝ սա պետություն-մասնավոր-հասարակական կառույցներ համագործակցության լավագույն օրինակն է:  

«Իվենչր Գլոբալ» ընկերության հիմնադիր, ցուցահանդեսի հիմնադիր ու տնօրեն Արմեն Նիազյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը միտված չէ միայն նեղ մասնագիտական, առողջապահական ոլորտին. նպատակն է ստեղծել առաջին հերթին հարթակ հանրության համար, որը կլինի առողջապահական փառատոն, որտեղ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ինչ-որ բան կունենա տեսնելու, լսելու, սովորելու։ 

«Ինչպես նաև մենք ցանկանում ենք դիրքավորել Հայաստանը առողջապահության համաշխարհային շուկայում,  ցույց տալ, որ մեր երկիրը բաց է՝ ընդունելու նմանատիպ մեծ նախագծեր։ Մենք կարող ենք  արտերկրից հյուրընկալել  թե՛ բժիշկների, թե՛ գիտնականների, թե՛ ընկերությունների: Սա նաև թույլ կտա մեր երկիրը ներկայացնել տարածաշրջանում որպես առողջապահության կենտրոն, ինչի հնարավորություններն այս պահին բավականին շատ են։ Այն, ինչ մենք անում ենք արդեն ամիսներ շարունակ, ցույց տվեց, որ Հայաստանն ունի լուրջ պոտենցիալ սրա համար»,- ասաց նա: 

Նիազյանը նշեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցելու մեծ քանակով հայտեր ունեն ոլորտի այն ընկերությունների կողմից,  որոնք ուզում են մուտք գործել հայկական շուկա: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու հայտեր են ներկայացրել ընկերություններ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից։ 

Ըստ Նիազյանի՝ հետաքրքրությունը ցուցահանդեսի նկատմամբ գնալով ավելի աճում է, և բավականին շատ ընկերություններ արդեն իսկ հայտ են ներկայացնում մյուս տարվա համար:  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ և ցուցահանդեսի պաշտոնական դեսպանորդ Դավիթ Կարապետյանի խոսքով՝ Երևանը դառնալու է գիտական կենտրոն, ոչ թե պարզապես հյուրընկալող քաղաք: Նա նշեց, որ մայրաքաղաքի բոլոր առողջապահական և բժշկական կենտրոնները, այդ թվում՝ շտապ բժշկական օգնությունը, այս տարի մասնակցելու են ցուցահանդեսին ամբողջ կազմով։ 

«Սա առաջին անգամն է, երբ ամբողջական կազմով ներկայացված ենք լինելու։ Չեմ հայտարարում մրցակցություն մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ, սակայն մեր դիրքը և դիրքավորումը հավասարապես պետք է ապահովենք, և դա անպայման ապահովված է լինելու»,-ընդգծեց Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության աշխատանքը չի սահմանափակվում միայն կառավարման կամ կազմակերպչական գործառույթներով. այն ներառում է նաև կարիքների գնահատում, համակարգային լուծումների առաջարկում և կրթական ծրագրերի իրականացում։

«Մենք կարևորում ենք կրթական բաղադրիչը։ Մեր բժշկական կենտրոնների և առողջապահական կառույցների մասնագետներն ակտիվորեն մասնակցելու են նաև գիտական բաժնին։ Կարող ենք վստահ ասել, որ Երևանն այս անգամ ոչ թե պարզապես հյուրընկալում է գիտական միջոցառումը, այլև դառնում է հենց այդ գիտական կենտրոնը, ինչը շատ կարևոր քայլ է քաղաքի համար»,-նշեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան։

Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կենտրոններում արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Այդ օրը նախատեսվում են տարբեր ակցիաներ և միջոցառումներ՝ բժիշկների խորհրդատվություններ, առողջապահական իրազեկման ակցիաներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև անվճար լաբորատոր կամ ախտորոշիչ հետազոտություններ։

«Մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներգրավել և ամրապնդել այն կամուրջը, որը գոյություն ունի բժիշկների և հասարակության միջև։ Պետք է հաղթահարենք այն խոչընդոտները, որոնք երբևէ եղել են այս կապի մեջ»,- հավելեց նա։

Ցուցահանդեսի համահիմնադիր և գիտակրթական ծրագրերի համակարգող Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ այս տարվա միջոցառումը աննախադեպ է թե՛ մասշտաբով, թե՛ մասնակիցների կազմով։ «Մենք սկզբում հայտարարեցինք համարձակ թվեր՝ 250-ից ավելի կազմակերպություն, 20 հազար այցելու, 70 միջազգային բանախոս, 1500 բժիշկ։ Սակայն այսօր արդեն տեսնում ենք, որ այս թվերը համեստ են եղել. միայն ցավի բժշկության ոլորտից ունենք 70 միջազգային ընկերություն»,-նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո և առաջին անգամ պետական, մասնավոր ու հասարակական կառույցները հանդես են գալիս այսպիսի համախմբմամբ։

«Սա քաղաքական նախաձեռնություն չէ, խոսքն այստեղ համագործակցության մասին է, և եթե կա մրցակցություն, ապա միայն առողջ մրցակցային դաշտում: Ցուցահանդեսի օրերին անցկացվելու է նաև Ցավի բժշկության միջազգային համագումարը՝  38 երկրից 62 բանախոսի մասնակցությամբ, որոնց թվում են Ցավի համաշխարհային և եվրոպական ասոցիացիաների նախագահները։ Համաժողովին  կմասնակցի շուրջ 1500 բժիշկ։ Այն հիբրիդային է, լինելու և՛ առկա, և՛ առցանց ձևաչափերով՝ ավելի քան 100 երկրում ուղիղ հեռարձակմամբ։ Սա մեծագույն ձեռքբերում է հայկական բժշկության համար»,-հավելեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մուտքն ազատ է բոլոր քաղաքացիների համար, և միջոցառումը նախատեսված է ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շերտերի համար. «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ առողջապահության հետ առնչվեն ոչ թե միայն հիվանդության պահին, այլև սովորական, դրական միջավայրում։ Սա տոն է, որտեղ յուրաքանչյուր այցելու, բժիշկ կամ կազմակերպություն իր օգուտն ու նպաստը կունենա»,- ասաց նա:

Միջոցառմանը կմիանան նաև մի շարք պետական և մասնավոր կառույցներ՝ ներառյալ ՀՀ առողջապահության նախարարությունը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային բժշկական կենտրոնները, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ։

Ավետիսյանը հավելեց, որ ծրագրին կմիանան նաև մշակութային նախաձեռնություններ: Կլինեն բժիշկների և արվեստագետների համատեղ համերգներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև «Առողջ համերի և առողջ գույների» նախաձեռնությունը՝ ազգային խոհանոցի և մշակույթի ներկայացմամբ։ «Մենք ուզում ենք Հայաստանն աշխարհին ցույց տալ ոչ թե որպես փոքր երկիր, այլ որպես գիտական, առողջապահական և մարդկային կապերի հարթակ։ Սա մեր նոր ինքնության ներկայացումն է՝ «Հաղորդաշղթա հանուն առողջության» կարգախոսով»,- եզրափակեց Ավետիս Ավետիսյանը։