ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրմանը
Հոկտեմբերի 25-26-ը Հանոյում (Վիետնամ) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2024 թ. դեկտեմբերին ընդունված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի շրջանակներում առաջին կոնվենցիայի՝ «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությունը և բարձր մակարդակի համաժողովին:
ԱԳՆ–ից հայտնում են, որ համաժողովը մեկնարկել է կոնվենցիայի ստորագրման արարողությամբ, որը պաշտոնապես ստորագրվել է շուրջ 64 պետության բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ ԵՄ և նրա անդամ 12 պետությունների կողմից:
Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդես է եկել ելույթով՝ առանձնանշելով ՄԱԿ-ի կոնվենցիայի կարևորությունը և ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոնվենցիայի տեքստի բանակցման գործընթացում, որի շրջանակներում հայկական կողմն ընդգծել է մարդու իրավունքներին, միջազգային համագործակցության երաշխիքներին ու պայմաններին, ինչպես նաև կարողությունների զարգացմանը վերաբերող դրույթների ներառման կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է ավարտին հասցնել կոնվենցիայի ստորագրման ՀՀ ներպետական ընթացակարգերը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության հանձնառությունը կոնվենցիայի ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին նպաստելու առնչությամբ:
Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել են նաև մի շարք կլոր սեղան-քննարկումներ և հարակից միջոցառումներ, որոնց օրակարգը կենտրոնացել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի գործնական կիրառման հարցում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, զարգացող պետություններին կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, կանանց ու երեխաներին առցանց տիրույթում պաշտպանության և այլ առանցքային հարցերի շուրջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով