Ինչո՞ւ են ոմանք գլխացավ ունենում նույնիսկ մեկ ումպ գինուց
Գոյություն ունեն մի քանի վարկածներ «կարմիր գինուց գլխացավերի» պատճառների վերաբերյալ։ Գիտնականների կարծիքով՝ առաջատար տեսություններից մեկն այն է, որ ոմանց օրգանիզմում բացակայում են խաղողի, մասնավորապես կեղևի մեջ սովորաբար հանդիպող քիմիական նյութերի բարձր կոնցենտրացիաները քայքայող ֆերմենտները, գրում է IFLScience-ը։
Կարմիր գինին խմորվում է խաղողի կեղևի հետ, ի տարբերություն սպիտակ գինու, որը արտադրվում է կեղևը հեռացնելուց հետո, գրում է Фокус-ը։ Արդյունքում, կարմիր գինին կեղևում հանդիպող ավելի շատ միացություններ է պարունակում, մասնավորապես՝ հիստամին և տանիններ։
Արյան մեջ հիստամինի բարձր մակարդակը հայտնի է նրանով, որ լայնացնում է արյան անոթներն ու գլխացավ առաջացնում, մինչդեռ տանինները կարող են ակտիվացնել ցավի հետ կապված նեյրոհաղորդիչները։ Այսպիսով, այն պնդումները, թե կարմիր գինին գլխացավ է առաջացնում, որոշակի հիմք ունեն, թեև դրանք հեռու են որոշակի ապացույցներից։
Քվերցետինը հիմնականում հանդիպում է խաղողի կեղևում, այդ իսկ պատճառով կարմիր գինիներն այն զգալիորեն ավելի շատ են պարունակում, քան սպիտակ գինիները: Ուշագրավ է, որ քվերցետինն առաջանում է, երբ խաղողն աճի ընթացքում ենթարկվում է արևի լույսի, մի գործընթաց, որը սովորաբար հանդիպում է բարձրորակ գինիներում: Դա կարող է նշանակել, որ ավելի նրբահամ և թանկարժեք գինիներն ավելի հաճախակի գլխացավ առաջացնեն, քան էժան գինիները։
Սակայն գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել՝ ինչու են մարդկանցից ոմանք կարմիր գինուց առավել հակված գլխացավերի, քան մյուսները: Ուստի նրանք մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները՝ այդ հարցի պատասխանը գտնելու համար։
Աշխարհի բնակչության մոտավորապես 8%-ը, հիմնականում Արևելյան Ասիայի ծագում ունեցող մարդիկ, ունեն ALDH2 ֆերմենտի անբավարարություն, ինչը գինի խմելուց հետո կարող է գլխացավեր և արյունալցումներ առաջացնել: Նույնիսկ ALDH2-ի թեթև անբավարարություն ունեցող մարդկանց շրջանում կարմիր գինու մեջ քվերցետինի լրացուցիչ ազդեցությունը կարող է հանգեցնել ացետալդեհիդի մակարդակի բարձրացման՝ գլխացավ առաջացնող շեմից բարձր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով