Հայաստանում բեռնատարների վարորդները սպառնացել են փակել ճանապարհները, եթե իրենց խնդիրը չլուծվի
Ես 100%-ով վստահ եմ, որ խնդիրը չի լուծվի։ Այս մասին հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է վարորդ Մուշեղ Ասլանյանը։
Նա հայտնել է, որ անցյալ տարվա նոյեմբերին իրեն 5 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վարդան Վարդանյանը, սպառնացել է, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք փակելու են ճանապարհները և թույլատրելու են դրանցով անցնել միայն զինվորական մեքենաներին ու շտապօգնության մեքենաներին։ «Մենք կփակենք բոլոր մաքսատների մուտքերն ու ելքերը, և ոչ ոք չի կարողանալու մեզ ստիպել հանել մեր բեռնատարները», - նշել է նա։ Վարդանյանը պարզաբանել է, որ ավելի վաղ վարորդներին ասել էին, որ սեպտեմբերի 10-ին ուժի մեջ մտած փոփոխությունն իրենց չի վերաբերում, քանի որ իրենք զբաղվում են տարանցիկ փոխադրումներով։
«Միևնույն ժամանակ, նույնիսկ կորոնավիրուսային սահմանափակումները գործում էին բոլորի վրա, բացի մեզնից։ Ինչպե՞ս ստացվեց, որ այս արգելքը տարածվեց մեզ վրա։ Մենք ուզում ենք իմանալ, թե երբ կլուծվի հարցը», - հավելել է նա։
Մեկ այլ վարորդ՝ Արթուր Համբարձումյանը, բացատրել է, որ իրենք պահանջում են վերադարձնել գոնե 180-օրյա ժամկետը։
Մեկ այլ վարորդ ասել է, որ եթե խնդիրը չլուծվի, բեռնատարների վարորդների պակասի պատճառով տրանսպորտային ծախսերը կաճեն, ինչի հետևանքով Հայաստանում հացը մեկ ամսում կարժենա 1 դոլար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են ՌԴ տարածքում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Ավելի վաղ վարորդներն արդեն բողոքի ակցիա էին անցկացրել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար