Բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին մեղադրում են
Սարսափելի եւ միաժամանակ տարօրինակ իրականությունում ենք հայտնվել։ Մի լրագրողուհի, որը դեռ բավական երիտասարդ է, սոցիալական ցանցում գրառում է արել, թե բա «Մեր ձեւով» շարժման մեջ տեսել եմ մարդկանց, որոնք նիկոլական են եղել, եւ նույնիսկ պաշտոններ ունեցել ու կոչ է անում նրանց դուրս շպրտել։
Հասկանո՞ւմ եք սա լրագրողի հրապարակային կարծիքն է։ Իսկ դուք ասում եք ինչու են գազարի համար մարդ սպանում, ինչու են փողոցում 16 տարեկան տղայի ծեծում հասակակից մի խումբ տղաներ, ինչու են համայնքապետին սպանում, ինչու են երիտասարդին ծեծելով սպանում կենցաղային ամենաթեթեւ խնդրի պատճառով, եւ ինչու են արդեն եկեղեցում մարդ սպանում։
Լրագրողը, կոչ է անում անհանդուրժողականության, բայց եթե իրեն ասենք, կասի սա իմ անձնական կարծիքն է, ես այդ կարծիքն ասելու իրավունք ունեմ։ Սա նույն այն լրագրողն է, որ վերցրեց եւ դեռահասի առողջական խնդիրը դարձրեց հրապարակային, ինչ է թե այդ երեխան ՔՊ-ական ազգական ունի։
Լրագրողական համայնքը, Ժուրնալիստների միությունը, բնականաբար չեն դատապարտել այդ զազրելի արարքը եւ չեն քննադատի նաեւ անհանդուրժողականության կոչը։
Փաստորեն, ըստ տաղանդաշատ լրագրողուհու, շարժումը կարող է առաջնորդել նախագահի աշխատակազմի ղեկավարի որդին, բայց ժամանակին Ճ պաշտոն զբաղեցնող, իր իսկ բնորոշմամբ, նիկոլականը չի կարող անգամ շարքային անդամ լինել։
Դե շարունակեք ատել ու դատել միմյանց, տեսնենք էլ ինչ վատ տեղ ենք հասնում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ