Ինչո՞ւ են հայկական լրատվամիջոցներն անդադար ցիտում Ալիեւին
Շատերի մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են հայկական լրատվամիջոցները ադրբեջանական մամուլին հավասար, երբեմն նույնիսկ ավելի, ցիտում Ադրբեջանի նախագահին, իսկ ադրբեջանական մամուլը Հայաստանի ղեկավարներին անդրադառնում է հազվադեպ։
Պատճառը կամ հիմնական պատճառները երեքն են։
Առաջին, լրատվամիջոցներ կան, որոնց ղեկավարները, աշխատակիցները ապրում են մշտական վախով եւ հավատում են բոլոր այն քարոզիչներին, որոնք պնդում են, թե Ադրբեջանը միեւնույնն է շատ շուտով հարձակվելու է Հայաստանի վրա։ Նրանց համոզմամբ, Ալիեւին ցիտելով իրենք բարի գործ են անում, զգուշացնելով մոտալուտ աղետի մասին։
Երկրորդ, լրատվամիջոցների, նրանց սեփականատերերի համոզմամբ, որքան շատ են ցիտում Ալիեւին, անդրադառնում նրա մտքերին, վերլուծում այն, այնքան նպաստում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը։
Երրորդ, պարզապես սա երկար հարյուրամյակների պետության բացակայության հետեւանքն է, որը նպաստել է, որ հայերի մի զգալի մասի մոտ անհետանա պետական, ազգային արժանապատվության զգացումը։ Ի վերջո, եթե լիներ այս հատկանիշը, ապա Ալիեւը մեր մամուլում ամենօրյա ռեժիմով չէր հայտնվի։
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ