Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց
Դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները խափանման միջոցը փոխելու հարցն առաջնահերթության կարգով քննարկելու միջնորդություն էին ներկացրել։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։


















































Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով
Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց
Ես արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը
Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել Սրբազան
Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է
Իրանը արծաթով է ցողում ամպերը՝ վերջին 50 տարվա ընթացքում ամենածանր երաշտը հաղթահարելու համար
Ասացի՝ 10 րոպե ժամանակ ունեք, թե չէ այլևս մեկնարկայինում չեք լինի․ Եղիշե Մելիքյան
Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համերաշխության կոչ են հղել՝ ի աջակցություն արցախահայերի վերադարձի ի...
Ռոնալդուն պետք է ներողություն խնդրի, բայց իրականում պետք է ամաչի
Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցի վերաբերյալ պատասխան ունենք․ ՀՀ վարչապետ
Առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
Քննարկվում է հողի վարձակալության երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա․ Փաշինյանը՝ «TRIPP»-ի մասին
Իմ նշանակումից օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ...
Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը