Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի աշխատակիցներ:
Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա երկու տղամարդ, որոնք օտարերկրացու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երեք կիլոգրամ 530 գրամից ավելի մարիխուանա:
Քիչ անց` ժամը 16.20-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ ձերբակալվեց ևս երկու հոգի` 36-ամյա երևանցի և 35-ամյա աշտարակցի տղամարդիկ: Վերջինիս վարած ավտոմեքենայով նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց 680 գրամ մարիխուանա:
Եվս մի քանի ժամ անց` 20.30-ին, Պռոշյան-Երևան ավտոճանապարհի Գևորգ Չաուշի խճուղու հատվածում ձերբակալվեց երկու օտարերկրացի` 28 և 31 տարեկան: Ուղևորի մոտ 540 գրամ մարիխուանա կար:
Միջոցառումները շարունակվեցին առավոտյան: Ժամը 8.15-ին Դիլիջանի Կամոյի փողոցում ձերբակալվեցին վանաձորցի 34-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը: Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Դիլիջանի բաժին:
Մեքենայում հայտնաբերվեց երկու կիլոգրամ 440 գրամից ավելի մարիխուանա:
Ձերբակալվածները կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար