Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն․ Էդվարդ Ասրյան
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ազատվելուն, ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ կառավարության նիստին նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարարը ներկայացրել է տեսակետ և դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաև՝ ԳՇ-ի.
«Այդ մասով առաջիկայում հանձնաժողովում կլինի քննարկում և մեր տեսակետը կներքայացնենք։ Մենք շահագրգռված ենք, որ բանակը համալրվի առողջ , կրթված զինծառայողներով, քաղաքացիներով։ Իսկ ԳՇ-ի պարտքն է շարունակել նրանց ուսուցանելը, կրթելը»։
Ինչ վերաբերում է բանակում կոռուպցիոն դրսևորումներին, Ասրյանը նշեց.
«Ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, սակայն լինում են դեպքեր, երբ տարբեր զինծառայողներ, սպաներ, պայմանագրային զինծառայողները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անելը»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար