««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կաշառքի գործով կա անջատված մաս, ու քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից՝ դատավորին կաշառք տալու գործով այլ անձինք կան ներգրավված, որոնց բացահայտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
Մասնավորապես, պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ.Ս.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով՝ դատաքննությունն անհարկի ձգձգելու, եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով՝ մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է դատավոր Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորն էիք, չե՞ք զղջում. Արտուշ Գաբրիելյանը չպատասխանեց հարցերին
Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Նոր մանրամասներ բերման ենթարկված դատավորի գործից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար