Հունիսին Երևանում մի շարք փոփոխություններ ենք ունենալու. Հայկ Կոստանյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին
Գաղափարը, որ դրվել էր կարմիր գծերի տարիֆների բարձրացման հիմքում, ինքը որոշակի նպատակ ուներ, թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանում «կարմիր գծերի» սակագների բարձրացման վերաբերյալ ավագանու որոշման դրույթները։
Դիտարկմանը, որ «կարմիր գծերի» թանկացման արդյունքում Երեւանը չի բեռնաթափվել, նա նշեց. «Առաջիկայում, երբ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը էլ ավելի շատանա, կարծում եմ՝ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված։ Առաջիկայում, արդեն հունիսի ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու, և, կարծում եմ, այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում»։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ վարչական դատարանի այդ որոշումը կբողոքարկի։
<


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը