Ալեն Սիմոնյանը և այս իշխանությունը հանդիսանում են թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը․ Սեյրան Օհանյան
Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոնը և այս իշխանությունն է շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում։ Հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի շպիոն է, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ի և Արցախի անկախությունն է, և ինքնիշխանության հետզհետե ամրապնդումը։ Եկեք համեմատություն կատարենք՝ ո՞ւմ ղեկավարության արդյունքում է ավելի ինքնիշխան եղել ՀՀ-ն, բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել ՀՀ-ն, իհարկե, ոչ հիմա։ Սա թույլ է տվել, որ ՀՀ-ն ու Արցախը ինտեգրված համագործակցության զարգանան։ Այսօր Արցախի Հանրապետությունը չկա, իսկ այս ամենօրյա խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելն, ամեն ինչի գնալը, որ թղթի կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար․ հենց սա է ինքնիշխանության կորուստը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար