«Lվացք էր ուզում փռել, պատշգամբը փլվեց». մանրամասներ Շենգավիթի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզումից
«Lվացք էր ուզում փռել, դուռը բացեց դուրս եկավ, պատշգամբը միանգամից փլվեց ընկավ, քարերն էլ թափվեցին գլխին»։ Շենգավիթի Արարատյան 66 շենքի բնակիչներից մեկը, որն ականտես է եղել շենքում երկու օր առաջ տեղի ունեցած փլուզմանը, NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է պատմում տեղի ունեցածից։
Նշենք, որ երկու օր առաջ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 66 հասցեի երկրորդ հարկի պատշգամբներից մեկը փլուզվել է, 42–ամյա բնակչուհին ընկել է, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ NEWS.am–ի տեղեկություններով նրա առողջական վիճակը կայուն ծանր է։
«Նիհար աղջիկ էր, այնպես չէ, որ չաղ էր, դրա համար է դեպքը տեղի ունեցել»,–պատմում է շենքի մեկ այլ բնակիչ՝ նշելով, որ շենքի գրեթե բոլոր պատշգամբներն են խարխլված։
Արարատյան 66-ի բնակիչները պատմում են, որ ամիսներ առաջ թաղապետարանի աջակցությամբ երկու պատշգամբ է վերանորոգվել, ակնկալում են, որ կիսատ մնացած գործընթացը կշարունակվի եւ իրենց պատշգամնաները նույնպես կնորոգվեն։
Քաղաքապետարանից մեզ պարզաբանել են՝ իրենք օրենքի ուժով որևէ պարտավորություն չունեն շենքերի պատշգամբները վերանորոգելու։ Ժամանակ առ ժամանակ նորոգման ծրագիր են իրականցնում՝ աջակցելով համատիրությանը, այնպես, ինչպես մայրաքաղաքում վերելակներ են փոխվել, շենքերի տանիքներ փոխվել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար