Աշխատանքն է սկսել հերթական խորհրդարանական քառօրյան (տեսանյութ)
Ապրիլի 15-ին Երեւանում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյան, որի օրակարգում ընդհանուր առմամբ 21 հարց կա։ Դրանցից 8-ը կքննարկվեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Դրանց թվում են Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը, «Կատարողական վարույթի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխությունների եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը եւ այլն։
Պատգամավորները պետք է քննարկեն նաեւ մեկ բավական հնչեղ օրենսդրական նախաձեռնություն։ Խոսքը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է, որն ուղղված է հասարակական տրանսպորտով «անվճար» երթեւեկության համար պատասխանատվություն սահմանելուն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար