Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

«Մարտուն Գրիգորյանի թիմում անհաշտություն կա, կարծում եմ` Մինասյանի թեկնածությունը պիտի առաջադրել»

Այդ մտահոգությունները ոչ միայն տեղին չեն, այլ նաև ծիծաղելի են, որովհետև ՔՊ-ն 2018 թվականից ի վեր նմանատիպ արատավոր երևույթների վերջը հենց մեր քաղաքական ուժն է տվել և մեղադրել մեզ մի բանում, որի վերջը մենք ենք դրել, մեղմ ասած ծիծաղելի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքական որոշակի շրջանակները իր հետ կապված մտահոգություն են հայտնում, որ ինքը հնարավոր է Գյումրիում պառակտի ընդդիմադիր դաշտը, թույլ չտա, որ ընդդիմադիր թեկնածուն ընտրվի քաղաքապետ, որ հնարավոր է՝ ՔՊ-ն, այսպես կոչված, մարդագողությամբ զբաղվի։

«Քաղաքացու կատարած ընտրությունը մեզ համար օրենք է, ինչպես վարչապետը նշեց հենց ընտրությունների երկրորդ օրը և անքննարկելի է: Բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ նշել, որ ՔՊ կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, աննախադեպ թվով ձայներ է ստացել:

Այո, 50+ տոկոս ձայներ մեզ չհաջողվեց հավաքել ընտրությունների արդյունքում, բայց մենք այսօր Գյումրու համայնքապետարանում ունենք ամենամեծ խմբակցությունը՝ 14 մանդատ, որը ծառայեցնելու ենք Գյումրու և գյումրեցու բարեկեցության համար: Իսկ մարդագողությունը մեր ձեռագիրը չի եղել, չի էլ կարող լինել երբեւէ»,-ասաց նա:

Հարցին՝ Գյումրիի ավագանու նիստում առաջարկվելո՞ւ է Սարիկ Մինասյանի թեկնածությունը, Պալյանը պատասխանեց. «Այս մասին դեռևս պաշտոնական որոշում չկա, որոշում կունենանք մեր թիմի կողմից, կլինի բնականաբար հայտարարություն և բոլորս կիմանանք:

Իմ սեփական կարծիքով, ճիշտ կլինի Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրվի, որովհետև ամենաշատ վստահության քվեն ստացած մարդն է:

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ն չունի բավարար թվով մանդատ, որ իր թեկնածուն ընտրվի քաղաքապետ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Դե սա քաղաքականություն է, քաղաքական պրոցեսներ են»:

Էմմա Պալյանը նորմալ է համարում, որ ՔՊ-ում ընտրություններից հետո քննարկումներ են  տեղի ունենում. «Ես կարծում եմ, որ մենք բավականին լավ կազմակերպված ընտրություններ ենք ունեցել, բավականին շատ ձայներ ենք ստացել, պիտի դրան համարժեք լինի գնահատականը:

Հարցին՝ ՔՊ-ն ակնկալիք ունի՞ ավագանու նիստում քվեներ ստանալ նաեւ ընդդիմությունից, արդյոք նման սցենար քննարկվում է, Էմմա Պալյանը պատսխանեց. «Որևէ սցենար ընդդիմության հետ կապված մենք այս պահին չենք դիտարկում: Ես նաեւ համաձայն չեմ ձեւակերպմանը, թե վերջապես Գյումրիում ընդդիմությունը միասնական է դարձել: Այդտեղ միասնություն չկա: Ընտրություններից չորս օր անց, կոնկրետ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքը հայտարարություն է տարածում, որ անհրաժեշտ քվեներ կապահովի, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց նույն իր թիմակիցը դրանից երկու օր անց Հանրայինի եթերում բացարձակ այլ բան է ասում՝ ՔՊ-ին խնդրելով, որ քվեարկի Մարտուն Գրիգորյանի օգտին:

Այսինքն այստեղ պարզ երևում է, որ իրենց մեջ կա այդ հակասությունը: Ճիշտ է, նույն Գրիգորյանը մեկնաբանեց, որ դա անձնական տեսակետ է եղել, բայց ես ապրում եմ Գյումրիում, որոշակի տեղեկատվություններ ունեմ, որ հենց իրենց թիմի ներսում էլ որոշակի անհաշտություններ կան այդ որոշման հետ կապված: Կապրենք կտեսնենք: Սա քաղաքականություն է, քաղաքական պրոցես է և ես առաջ ընկնել և որևէ ենթադրություններ անել չեմ կարող:

Մենք կտեսնենք նախ ինչ կլինի ապրիլի 16-ին, որովհետև այնպիսի մի իրավիճակ է, որ որոշակիություն կունենանք հենց ապրիլի 16-ին։ Դրանից վաղ խոսել ենթադրություններով կամ թվացյալ ինչ-որ բաներ ասել, կարծում եմ ճիշտ չէ»,- հայտարարեց Պալյանը: