Ամերիկացի գիտնականները գրիպից և հերպեսից պաշտպանող ծամոն են ստեղծել
Տեխնոլոգիան հիմնված է ծամոնի մատրիցային ինտեգրված ռեկոմբինանտ սպիտակուցների վրա: Այդ միացություններն ընդօրինակում են հյուրընկալող բջիջների ընկալիչները՝ կապվելով վիրուսների մակերեսային կառուցվածքների հետ, գրում է Planet Today-ը։ Գրիպի դեպքում այս կապը տեղի է ունենում հեագգլուտինինի (HA), իսկ հերպեսի դեպքում՝ գլիկոպրոտեին D-ի հետ: Այս փոխազդեցությունը կանխում է վիրուսների միացումը լորձաթաղանթներին՝ նվազեցնելով վարակվելու հավանականությունը 68-83%-ով լաբորատոր հետազոտություններում:
Ծամոնի կանխարգելիչ ազդեցությունը 20 րոպե ծամելուց հետո պահպանվում է մինչև 4 ժամ։ Այն արդյունավետ է գրիպի A և B 12 շտամների, ներառյալ՝ H1N1-ի դեմ: Հիմնական առավելություններից մեկը անվտանգությունն է. բաղադրիչները չեն ներծծվում արյան մեջ, ինչը հարմար է դարձնում լայնածավալ օգտագործման համար:
Կլինիկական հետազոտության մեջ, որին մասնակցել են 150 կամավորներ, թքի մեջ վիրուսային բեռի 95%-ով նվազում է գրանցվել ծամոնի օգտագործումից 1 ժամ անց: Բացի դրանից, մասնակիցների 78%-ը վարակվածների հետ շփվելուց հետո չի հիվանդացել։ Կողմնակի ազդեցությունները, մասնավորապես՝ թեթև այրոցը, գրանցվել են հետազոտվողների 4%-ի շրջանում:
Մշակումը հատկապես կարևոր է բուժաշխատողների, իմունային անբավարարությունից տառապող բուժառուների և համաճարակային սեզոնների ժամանակ ճանապարհորդների համար: Ծամոնի արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին՝ 3-րդ փուլի կլինիկական փորձարկումների ավարտից հետո։ Գիտնականները միաժամանակ ուսումնասիրում են տեխնոլոգիան հարմարեցնելու հնարավորությունը՝ SARS-CoV-2-ից և այլ շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար:
Այս մոտեցումը կարող է լինել օդակաթիլային վարակների կանխարգելման առաջին ոչ ինվազիվ միջոցը՝ լրացնելով ավանդական պատվաստանյութերին և հակավիրուսային դեղամիջոցներին: Նման ծամոն օգտագործելու ունակությունը կարող է զգալիորեն բարձրացնել պաշտպանվածության մակարդակը տարածված վիրուսային հիվանդություններից, հատկապես այն վայրերում, որտեղ մարդկանց մեծ կուտակում կա


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով