Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

«ՊԵԿ փոխնախագահի հայրը ճնշում է, որ տունս շուկայականից ցածր գնով վաճառեմ». ի՞նչ է կատարվում Իսահակյան 42-ում

Երևանի Իսահակյան 42 հասցեի բնակիչ Տիգրան Հարությունյանն ահազանգում է, որ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռաֆայել Գևորգյանի հայրը՝ Համլետ Գևորգյանը փորձում է ստիտել շուկայականից ցածր գնով վաճառել Տիգրանի ընտանիքին պատկանող բնակարանը։ NEWS.am–ի հետ զրույցում Տիգրանը պատմում է, որ կյանքի մեծ մասն այդ տանն է անցկացրել. շենքում 5 բնակարան կա՝ 3–ը Տիգրանին ու նրա ընտանիքին է պատկանում, 2-ը՝ ՊԵԿ փոխնախագահի ընտանիքին։ Քաղաքապետարանում, սակայն, 9 հասցեների ցուցակ է ներկայացված։

«Ամեն ինչ սկսեց, երբ մեր շենքի կողքին շինարարություն էր սկսվել, մենք էլ ասացինք, որ ուզում ենք նման ձևով մեր շենքն էլ վերակառուցել։ Առաջարկ եղավ միասին վերակառուցել շենքը և բաժանել հողը։ Սակայն մեզ պատասխանեցին, որ եթե ուզում եք ինչ–որ բան կառուցել, պիտի ամբողջ հողը մեզ տաք։ Ինձ համար դա անընդունելի էր, գիտակցում էի, որ շենքի հիմքը քանդելու են։ Ես մերժեցի նրանց։ Նրանք ինձ սկսեցին սպառնալ, որ սյուները կքանդեն։ Հայց ներկայացրին դատարան՝ սյուները և տունս քանդելու համար և պարտվեցին։ Հետո էլ վերաքննիչ դատարան դիմեցին, որտեղ նույնպես պարտվեցին, սակայն առ այսօր չեն ստացել դատական ակտը։ Հարց է առաջանում՝ ինչու՞ չեն ստացել։ Դեռ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը չեն ստացել, բայց շենքը շարունակում են քանդել»,–պատմեց Տիգրան Հարությունյանն ու նշեց, որ շինարարական աշխատանքների հետևանքով շենքի հիմքերը թուլացել են, բնակարանի ներսում ճաքեր են առաջացել, շինությունն էլ 3-րդ կարգի վթարային է դարձել։

Տիգրանի խոսքով, այս տարիների ընթացքում իր ընտանիքը դիմել է բոլոր հնարավոր գերատեսչություններին, սակայն պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրը լուծելու ուղղությամբ։

«Ես այս պահին շենքի երրորդ հարկում եմ ապրում, երկրորդ հարկում իսպանացի ընկերս է ապրում, որը դիվանագիտական անձնագրով Հայաստանում է։ Շենքում փաստացի երկուսով ենք,  մեր կյանքի ու առողջության իրավունքը կոպտագույն ձևով ոտնահարվում է, էլ չեմ խոսում իր սեփականության իրավունքի մասին։ Այս պահին շինարարությունը դադարեցվել է, որովհետև ես ամեն ինչ արեցի, որպեսզի թույլ չտամ անտեսել դատական վճիռն ու սեյսմիկ փորձաքննության արդյունքները»,–ասաց նա։

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքները, և պնդում է, որ որ շինարարական աշխատանքների նպատակը շենքի հիմքերն ամրեցնելն է։ Ռաֆայել Գևորգյանն էլ իր հերթին Տիգրան Հարությունյանին է մեղադրում՝ շինարակական աշխատանքների ընթացքը խանգարելու համար։ Նա նաև հակադարձում է, որ մինչ իր կողմից շինարարության սկսելը, Տիգրան Հարությունյանն է ձեղնահարկում քանդման աշխատանքներ իրականացրել, ինչի հետևանքով իր բնակարանի դռները դեֆորմացվել են։

News.am-ի բարձրացրած հարցին ի պատասխան ՊԵԿ-ից հայտնեցին, որ քաղաքացին սուտ տեղեկություններ է հրապարակել: Ավելին, առաջիկայում նախատեսվում է նրա դեմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել դատարան և հաղորդում տալ իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։